
Իրանի զինված ուժերը պատրաստել են օբյեկտների ցանկ, որոնք պետք է թիրախավորվեն, եթե ԱՄՆ-ն վերսկսի ռազմական գործողությունները, հաղորդում է Fars-ը։ Նշվում է, որ ցանկը կազմելիս հաշվի է առնվել փոխադարձության սկզբունքը։
«ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու դեպքում, Իրանը կհարվածի սիոնիստական ռեժիմի և Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան դաշնակիցների էլեկտրակայաններին։ Իրանական նավթի և գազի ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում՝ սիոնիստական ռեժիմի և տարածաշրջանի երկրների հիմնական նավթի և գազի օբյեկտների թիրախավորում։ Իրանցի զինվորականների և քաղաքացիական գործիչների սպանության դեպքում՝ սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի այլ դաշնակից երկրների տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության կենտրոնների ոչնչացում։ Տարածքային ներխուժման դեպքում (օրինակ՝ կղզիների կամ նավահանգիստների գրավում). ավիակիրների և հարձակողական ուղղաթիռների վրա զանգվածային և համակցված հարձակում։ Իրանի շարունակական ծովային շրջափակման դեպքում. Բաբ Էլ-Մանդեբի նեղուցի փակում և, անհրաժեշտության դեպքում, Հորմուզի նեղուցի լիակատար փակում՝ ականապատմամբ։ Տարածաշրջանում ԱՄՆ բազաներից ցամաքային ներխուժման դեպքում՝ դիմադրության ուժերի հետ համատեղ ցամաքային գործողություններ», – նշում է լրատվամիջոցը։