6-ամյա տղային ապտակելու համար քրեական վարույթ է հարուցվել


Հայաստան


Սիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակելու դեպքի առնչությամբ հարուցված քրեական վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ. Radar Armenia-ն տեղեկացավ քննչական կոմիտեից։

«Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը անչափահասին)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը»,-ասացին կոմիտեից։

Հիշեցնենք՝ տեղեկություններ էին ստացվել, որ հոկտեմբերի 6-ին Սիսիանի բնակարաններից մեկում դասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղայի։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *