Կուզենար պաշտոնավարեր նաեւ երրորդ ժամկետը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կուզենար նախագահի պաշտոնում մնալ նաեւ երրորդ ժամկետի համար, եթե նման հնարավորություն լիներ։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։ «Ես հաճույքով դա կանեի»,- Հանրապետության կուսակցության իր համակիրների հետ ունեցած հանդիպման ժամանակ, Օհայոյում հայտարարել է նախագահ Թրամփը։ Համաձայն ամերիկյան օրենսդրության, Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ժամկետը ավարտվում է 2029 թվականին։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ ուղղումը, որը ընդունվել է 1951 թվականին, արգելում է նախագահին երկու ժամկետից ավել պաշտոնավարել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *