Հռոմի Պապ Լևոն XIV-ը հոսպիտալացվել է

Վատիկանի ղեկավար Հռոմի Պապ Լևոն XIV-ը հոսպիտալացվել է Հռոմի Ջեմելի հիվանդանոցում՝ թոքում հայտնաբերված գոյացությունը հեռացնելու վիրահատության համար։

Ավելի վաղ 71-ամյա Պապը հայտարարել էր, որ առաջիկա օրերին կենթարկվի թոքերի հանգույցի հեռացման վիրահատության։ Այն հայտնաբերվել է վաղ փուլում։ 

Պոնտիֆիկոսի խոսքով՝ բժիշկները վիրահատական միջամտությունը համարում են բուժման ամենանպատակահարմար տարբերակը։ Հետևելով նրանց խորհուրդներին՝ Լևոն XIV-ը որոշել է հեռացնել գոյացությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *