Պետական իշխանության հավասարակշռման համար առանցքային է հենց Դատական իշխանության տեղն ու դերը․ Արամ Վարդևանյան

Պետական իշխանության հավասարակշռման համար առանցքային է հենց Դատական իշխանության տեղն ու դերը, գրել է Աժ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։

«Հայաստանում ժողովրդավարության նահանջը ոչ միայն քաղաքական բանտարկյալների ու ընտրովի (սելեկտիվ) հետապնդումների առկայությունն է, այլ նաև Դատական իշխանության նկատմամբ իշխանական միջամտող վարքագիծն է․ դատական ակտերի կանխորոշմամբ (կալանքների մասով), իսկ որոշ դեպքերում հեղինակազրկմամբ (դատական ակտերի անտեսմամբ)։ Այս ամենը Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին է։ Անկախության դեֆիցիտի մասին այլևս արձանագրվել է նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից»,– հավելել է Վարդևանյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *