Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին հրավիրել է Ուկրաինա։
«Ես արդյունավետ հանդիպում եմ ունեցել Արարատ Միրզոյանի հետ։ Մենք քննարկել ենք մեր քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերի ամրապնդումը ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ ավելի լայն տարածաշրջանային համատեքստում, ինչպես նաև առևտրային և գործարար հարաբերությունների ընդլայնման գործնական ուղիները։
Ես նաև հրավիրել եմ նախարար Միրզոյանին այցելել Ուկրաինա։
Ուկրաինան և Հայաստանը համագործակցության խորացման և երկկողմ օրակարգի առաջմղման համար ամուր հիմք ունեն»,- X սոցիալական ցանցում գրել է Սիբիգան։