
Ատեստավորված և չատեստավորված ուսուցիչների աշխատավարձերի տարբերությունը պառակտում է մտցրել հանրակրթական դպրոցների աշխատակազմերում, սորտավորել ուսուցիչներին, հակասություններ առաջացրել նրանց միջեւ։ Չատեստավորված ուսուցիչներն ասում են, որ ուսուցիչներ կան, որոնք ատեստավորվել են, օրինակ, որպես շախմատի ուսուցիչ, սակայն իրենց դասավանդած մաթեմատիկայի կամ գրականության դասաժամերի համար բարձր աշխատավարձ են ստանում։ Նմանապես հասարակագիտություն առարկայից ատեստավորված ուսուցիչները համեմատաբար բարձր աշխատավարձ են ստանում, օրինակ, պատմության առարկայի դասաժամերի համար և այլն։ Ենթադրվում է, որ ուսուցչի վարձատրությունը պետք է բարձրանա միայն այն առարկայի գծով, որից ինքը ատեստավորվել է: