«Քանդում ենք, որ գազոններ լինեն». Շինարարների փողոցում սկսվել է կրպակների ապամոնտաժումը

Երևանի քաղաքապետարանն այսօր սկսել է ապամոնտաժել Շինարարների փողոցի կրպակները։ Քաղաքապետարանը գործընթացը ներկայացվում է որպես մայրաքաղաքի կանաչապատման, բարեկարգման և հանրային տարածքների վերականգնման համալիր ծրագրի մի մաս:

«Քանդում ենք, որ գազոններ լինեն, կանաչ գոտի լինի», – ասել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը։

Ըստ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարության՝ ապամոնտաժման հիմք է հանդիսանում սեփականության կամ վարձակալության օրինական վկայականների բացակայությունը: Չգրանցված կամ համապատասխան թույլտվություն չունեցող կառույցները դիտարկվում են որպես ինքնակամ, ինչն էլ իրավական հիմք է տալիս դրանց հեռացման համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *