Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Քեյթի Զաքարիան իր առաջին ճեպազրույցի ընթացքում պատասխանել է ընդամենը երեք լրագրողի հարցի։
Մամուլի հետ նրա շփումը տևել է ընդամենը 14 րոպե։ Ընդ որում՝ ներածական խոսքը տևել է գրեթե 8.5 րոպե, ինչի արդյունքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր մամուլի քարտուղարը լրագրողների հարցերին պատասխանել է ընդամենը մոտ 5 րոպե։
Մինչդեռ նախկինում Սպիտակ տանը և ԱՄՆ պետքարտուղարությունում անցկացվող կանոնավոր ճեպազրույցները, որոնք տևում էին շուրջ 45 րոպե կամ ավելի:
Զաքարիան ճեպազրույցի կարճ տևողությունը բացատրել է Թրամփի աշխատանքային գրաֆիկով և լրագրողների հետ նրա հնարավոր շփմամբ։ Այդ պահին ԱՄՆ նախագահը Սպիտակ տան հարավային սիզամարգից ուղղաթիռով մեկնում էր Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Էնդրյուս ռազմաբազա: Սակայն նախագահի մեկնումը չէր համընկնում նոր մամուլի քարտուղարի կանոնավոր ճեպազրույցի ժամի հետ։