Ծանրամարտիկ Սեյրան Խուդանյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի Մ23 տարեկանների հավաքականի անդամ Սեյրան Խուդանյանը (Բաղրամյան համայնք) դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։

Ալբանիայում ընթացող առաջնության 65 կգ քաշում Խուդանյանը պոկել է 110 կգ, 114 կգ ու 117 կգ: Հրումում նա գլխավերևում պահել է 135 կգ ու 139 կգ: Այս վարժությունում Խուդանյանը երրորդն է:

Երկամարտի 256 կգ արդյունքով՝ Սեյրան Խուդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *