Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական

ՔՊ-ական թաղապետ Սերոբ Սարգսյանի եղբայրը, որքան էլ զարմանալի է, դաշնակցական է: Նա Գեղամ Մանուկյանի աղջկա ամուսինն ու համատեղությամբ Իշխան Սաղաթելյանի օգնականն է՝ ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ​ Գոռ Սարգսյանը:

Թվում է՝ հարազատ եղբայրների քաղաքական հայացքները, սկզբունքներն ու գաղափարները չեն կարող այսքան հակասական լինել, բայց փաստացի ստացվում է, որ մի եղբյարը պայքարում է մյուսի դեմ:

ՔՊ-ական թաղապետի շուրջ կրքերը թեժանում էին դեռևս այն ժամանակ, երբ նա փոխթաղապետ էր: Փոխթաղապետ եղած ժամանակ Սերոբ Սարգսյանը զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողներին ծաղրել էր, անվանել «փնթիներ»:

Սարգսյանը դատի էր տվել հանրությանն այդ մասին տեղեկացրած լրագրող Լիա Սարգսյանին և պարտվել էր դատարանում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *