Հռոմի Պապ Լևոն XIV-ի թոքում հայտնաբերված հանգույցի հեռացման վիրահատությունը հաջողությամբ է ավարտվել։ Պոնտիֆիկոսը վերադարձել է իր հիվանդասենյակ, հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։
Երեքշաբթի պոնտիֆիկոսը վիրահատության համար ժամանել էր Հռոմի «Ջեմելի» կլինիկա։
«Վիրահատությունը հաջողությամբ է ավարտվել՝ նախատեսված ժամկետներին և պլանին համապատասխան, և Պապը վերադարձել է իր հիվանդասենյակ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Թոքային փոքր հանգույցը հայտնաբերվել էր վերջերս անցկացված պլանային բժշկական հետազոտությունների ժամանակ։ 71-ամյա Պապը հայտնել էր, որ այն ախտորոշվել է վաղ փուլում և հստակ տեղայնացված է եղել։
Պոնտիֆիկոսի խոսքով՝ բժիշկները վիրահատական միջամտությունը համարում են բուժման ամենանպատակահարմար տարբերակը։ Հետևելով նրանց խորհուրդներին՝ Լևոն XIV-ը հայտնել էր, որ որոշել է հեռացնել գոյացությունը։