
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ քաղաքում վերջին երեք օրում մոտ հինգ հազար մարդ է դիմել հիվանդանոց՝ սրտխառնոցի, փորացավի եւ դիարեյայի ախտանիշներով։ Ենթադրաբար նրանց մոտ առկա է թունավորում։ Այս մասին հայտնում է Haber7-ը։ Նահանգապետ Աբդուլլահ Քյոքյլյուի խոսքով՝ յոթանասուն մարդ հոսպիտալացվել է։ Երեսունը դեռ շարունակում է ստացիոնար բուժումը։ Մասնագետները խմելու ջրից փորձանմուշներ են վերցրել եւ ուղարկել Անկարա՝ անալիզ անցկացնելու։ Մարդիկ նաեւ գանգատներ են ունեցել խմելու ջրի որակի հետ կապված։