Հայաստանի պատմության թանգարանի ցուցադրության բրոնզե գոտու նկարագրության մեջ նշված էր «Արևելյան Անատոլիա, Թուրքիա»։ Հանրային քննադատությունից հետո ձևակերպումը փոխվեց, բայց հարցերը մնացին․ ինչո՞ւ հայկական թանգարանը չի վիճարկել օտարերկրյա գործընկերոջ նկարագրությունը, և ո՞վ էր պատասխանատու դրա գիտական ստուգման համար։ Պատմաբան Արմեն Այվազյանը խնդիրը դիտարկում է պատմական Հայաստանի անվանման և աշխարհագրության համատեքստում։ Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը ներկայացնում է իր պարզաբանումը։