Չի կարելի թույլ տալ, որ պետությունը միջամտի եկեղեցու ընթացակարգերին, սա հարյուրավոր տարիներ ձևավորված և հաստատված իրավական նորմ է, ասում է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը ցանկանում է եկեղեցում իշխանության զավթում իրականացնել, ինչն անհաջողության է մատնվելու:
«Փաշինյանն այժմ օգտվում է Արևմուտքին համակած հակառուսական տրամադրությունների ալիքից և վերջինս շատ զգույշ է:
Փաշինյանը միջամտում է Հայ Առաքելական Եկեղեցու ներքին գործերին։ Սակայն այս իրավիճակը երկար չի կարող տևել և Եկեղեցու նկատմամբ կատարվողը չի հանդուրժվի և միջազգային քրիստոնեական համայնքը պետք է սթափվի և գիտակցի, որ Փաշինյանի կառավարության այս վարքագիծն անընդունելի է և դուրս է ամեն տեսակ սահմաններից»,- նշում է Միջազգային իրավապաշտպանը։