Ռուսաստանը հարվածել է Կիեւին | Top-News.am


Հարեվաններ


Նախօրեին երեկոյան ռուսական զորքերը բալիստիկ հրթիռներով հարվածել են Կիեւին։ Խոցվել են թիվ 4 ջերմաէլեկտրակենտրոնը եւ բնակելի շենք, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ այս հարվածից առաջ Ուկրաինայի գործընկերները կրկին նախազգուշացում չեն ուղարկել։

Երկուշաբթի երեկոյան Կիեւին հասցված հրթիռային հարվածից հետո Զելենսկին նույնպես հայտնել էր, որ ուկրաինական կողմը նախազգուշացում չի ստացել գործընկեր երկրներից։ Դրանից առաջ Financial Times պարբերականը, հղում անելով աղբյուրներին, գրել էր, որ անցյալ շաբաթ ԱՄՆ ներկայացուցիչները սպառնացել են դադարեցնել Կիեւի հետ հետախուզական տվյալների փոխանակումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածների պատճառով։

Սակայն երեքշաբթի ցերեկը Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան հայտնել է, որ գործընկերների հետ տվյալների փոխանակումը շարունակում է գործել։ Հետախուզական տվյալների փոխանակման դադարեցումը մինչ այդ հերքել էր նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *