Առաջին գալա երեկոն միավորել էր Թումոյի համայնքին


Գիտություն


Թումոյի առաջին գալա երեկոն, որի բոլոր տոմսերը սպառվել էին միջոցառումից օրեր առաջ, միավորել է Թումոյի համայնքին՝ նշելու կենտրոնի 15-ամյա գործունեությունն ու անդրադառնալու առաջիկա ծրագրերին։

Միջոցառման ընթացքում հավաքագրվել է ավելի քան 17 միլիոն դոլար, որն ուղղվելու է Թումոյի գործունեության շարունակական ապահովմանը և Հայաստանի ողջ տարածքում ավելի շատ պատանիների անվճար կրթական հնարավորություններ ընձեռելուն։

Երեկոյի ընթացքում տեղի է ունեցել աճուրդ՝ վեց բացառիկ փորձառությամբ։ Հյուրերը հնարավորություն ունեին սովորել ոլորտի լավագույններից՝ թենիսի լեգենդ Անդրե Աղասիից, շախմատի գրոսմայստեր Լևոն Արոնյանից և UFC աստղ Արման Ծառուկյանից։

Երեկոն առավել հիշարժան է դարձել Սերժ Թանկյանի հատուկ կատարումով՝ դաշնակահար Էրվին Խաչիկյանի նվագակցությամբ։ Սերժը հանդիսատեսին հիացրել է իր «Gate 21», ինչպես նաև Քրիս դե Բուրգի «I’m Counting on You»-երգով։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *