Իրավապահները խուզարկել են Թրամփի քննադատող կոնգրեսականի տունը


Աշխարհ


ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Իլհան Օմարի տանը խուզարկությունն անցկացվել է երկուշաբթի՝ հոկտեմբերի 12-ին՝ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից 22 օր առաջ, հայտնում է BBC- ին։ Այդ ընտրությունների արդյունքներից է կախված լինելու առաջիկա երկու տարվա ընթացքում Կոնգրեսում ուժերի հարաբերակցությունը։

Քրեական հետաքննության էությունը դեռեւս պարզ չէ։ Fox News հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ խուզարկությունը կապված է ներգաղթի փաստաթղթերի հնարավոր կեղծման գործի քննության հետ։

Օմարը Սոմալիում ծնված առաջին ամերիկուհին է, որն ընտրվել է Ներկայացուցիչների պալատի անդամ։ Նա ներկայացնում է Մինեսոտա նահանգի 5-րդ ընտրատարածքը, որն ընդգրկում է Մինեապոլիս քաղաքը։ Առաջին անգամ Օմարը  Կոնգրեսի անդամ է ընտրվել 2018 թվականին։ Երկու տարի առաջ վերընտրվել է՝ ստանալով ձայների 74 տոկոսը։

Իլհան Օմարը հայտնի է որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Իսրայելի իշխանությունների վաղեմի քննադատ։ Թրամփն իր հերթին կոնգրեսականի հասցեին կոշտ եւ սադրիչ հայտարարություններ է անում՝ հիմնականում շեշտելով նրա ծագումը։

Օմարի ընտանիքը 1995 թվականին Սոմալիից փախել է ԱՄՆ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *