Որդիները, թոռները՝ բոլորը դրսում են։ Ստեփանավանում, ինչպես Հայաստանի մյուս բնակավայրերում, արտագաղթողները քիչ չեն։ Լավ կյանքից չէ։ Իրենց խնդիրների լուծումները տեսնելու ակնկալիքով են հոկտեմբերի 25-ին ընտրության գնալու։ Ստեփանավան քաղաքում ու խոշորացված համայնքներում հազար ու մի հոգս են թվարկում մարդիկ։ Ծանր է բեռը, որ ընկնելու է ապագա համայնքապետի ուսերին։
«Քայլ առ քայլ բոլոր խնդիրները լուծվելու են»,- հարազատ համայնքի մարդկանց վստահեցնում է «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանը։
Անձամբ Կարապետյան ընտանիքն ու Նարեկ Կարապետյանն են երաշխավորում՝ Ստեփանավանը ապրելու, աշխատելու համայնք է դառնալու։ Բազմաթիվ խնդիրներ են վեր հանում համայնքի մարդկանց հետ անմիջական հանդիպումներն ու զրույցները։ Նարեկ Կարապետյանը նկատել է՝ գյուղացին երեք մեծ հարված է ստացել։ Համապետական ընտրություններից ընդամենը 3-4 ամիս անց նախ ցորենի բերքը պակասել է, գինն իջել, դիզելը թանկացել։ Ո՞ւմ դուռը թակեն՝ չգիտեն։