ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Օհայոյում կայացած հանրահավաքի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան ձգտում են հասնել համաձայնության, սակայն առայժմ չեն կողմնորոշվում՝ ինչպես իրագործել դա:
«Եթե ազնիվ խոսենք Ռուսաստանի և Ուկրաինայի մասին, նրանք նույնպես ցանկանում են գործարք կնքել: Նրանք չգիտեն՝ ինչպես դա անել: Երկու առաջնորդների միջև ատելություն կա, բայց մենք կհասնենք նաև այդ՝ դրական ելքով բանակցային գործարքին»,- նշել է ԱՄՆ նախագահը: