Ադրբեջանի դպրոցներում գլխաշոր կրելու սահմանափակումների դեմ Թուրքիայում բողոքի ցույցեր են անցկացվել:
Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Բողոքի մասնակիցները հավաքվել են Անկարայում Ադրբեջանի դեսպանատան և Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության առջև՝ պահանջելով դադարեցնել դպրոցներում գլխաշոր կրելու սահմանափակումները։
Ցուցարարները պնդել են, որ գլխաշոր կրելը կրոնական պահանջ է, և վանկարկել են․ «Հիջաբը Աստծո պատվիրանն է, այն չի կարելի արգելել»։ Նրանք նաև քննադատել են Ադրբեջանի իշխանություններին՝ ընդգծելով, որ գլխաշոր կրող աշակերտների կրթության իրավունքը չպետք է սահմանափակվի։