Խոսրովի անտառ արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի (տեսանյութ)


Տեսանյութեր


Խոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի:

«Բեզոարյան այծերը լեռնային բնաշխարհի բնորոշ ներկայացուցիչներից են։ Նրանք հիանալի մագլցում են քարքարոտ լանջերով և սնվում խոտաբույսերով, տերևներով ու թփերի երիտասարդ ընձյուղներով։

Բեզոարյան այծը համարվում է ընտանի այծի նախահայրը:

Այս տեսակի պահպանությունը կարևոր է Հայաստանի կենսաբազմազանության և էկոհամակարգերի հավասարակշռության պահպանման համար»,- գրված է հրապարակված տեսանյութին կից։

 



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *