Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տաթև Անտոնյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ Համապատասխան որոշումն ընդունվել է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ և 37-րդ հոդվածների հիման վրա։ Անտոնյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի հոկտեմբերից։

Վարչապետի որոշումը՝ ստորև․ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Տաթև Անտոնյանին ազատել Վարչապետի աշխատակազմի Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալի (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ25-Ղ1-1) պաշտոնից»։

Հիշեցնենք՝ Տաթև Անտոնյանը Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ էր նշանակվել 2020 թվականի հոկտեմբերի 22-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *