Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 15-ին կմասնակցի Բաքվում անցկացվելիք Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների համաժողովի (ԱՓՎՄՀ) 7-րդ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ գագաթնաժողովի օրակարգում կլինեն տարածաշրջանի կայուն զարգացման ապահովման և նոր մարտահրավերներին դիմակայելու հարցերը, այդ թվում՝ միջազգային տեղեկատվական անվտանգությունը։
Հանդիպման շրջանակում նախատեսվում է նաև որոշում ընդունել Լաոսին ԱՓՎՄՀ-ին լիիրավ անդամի կարգավիճակով միանալու վերաբերյալ։