
Թուրքմենստանում Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևի հետ երկկողմ ձևաչափով հանդիպում չի ունեցել։ ՀՀ վարչապետի աշխատակազմն անգամ հերքել է նրանց` Պուտինի հետ եռակողմ հանդիպման լուրը։ Թուրքմենստանում երկկողմ ձևաչափով Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել միայն Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Իրանի նախագահների հետ։ Նման հարցերը ոչ թե սեղանի շուրջ հաց ուտելուց շփումներով են որոշվում, այլ լուրջ և հանգամանալից տևական բանակցությունների միջոցով։
Հ.Գ. Դժվար է պատկերացնել, որ Նիկոլ Փաշինյանը սուտ է խոսում։
Էդգար Ղազարյան