Բողոքի ակցիա Անկարայում Ադրբեջանի դեսպանատան առջև

Անկարայում բողոքի ակցիա է տեղի ունեցել
Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև՝ կապված ադրբեջանական դպրոցներում հիջաբ
կրելու արգելքի հետ։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները:

Բողոքի ակցիայի մասնակիցները ընդգծել են, որ
գլխաշոր կրելը կրոնական պահանջ է, և կոչ են արել դադարեցնել այդ պրակտիկան։ Նրանք
հայտարարել են, որ աշակերտների՝ գլխաշոր կրելու իրավունքները չպետք է
սահմանափակվեն, ինչպես նաև սուր քննադատության են ենթարկել Ադրբեջանի
իշխանություններին։ Ադրբեջանի հասցեին մեղադրանքներ են հնչել նաև Իսրայելի հետ
հարաբերությունների կապակցությամբ։

Ավելի վաղ նմանատիպ միջոցառում տեղի է ունեցել
Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության առջև։

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *