Ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցների վերացումը բարդ գործընթաց է


Հարեվաններ


Ռուսաստանի նախագահի՝ արտերկրի հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի խոսքով՝ ԱՄՆ-ն առայժմ կարծում է, որ ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցների վերացումը բարդ գործընթաց է, սակայն կողմերի միջև այդ հարցով երկխոսությունը շարունակվում է։

Դմիտրիևը նշել է, որ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում քննարկվել է ռուսական ընկերությունների նկատմամբ սահմանափակումները վերացնելու հարցը։ Նրա խոսքով՝ նախկինում ԱՄՆ-ն որոշ մեղմացումներ էր արել ռուսական նավթի դեմ պատժամիջոցների կիրառման հարցում, սակայն դրանք գործում էին ամսական կտրվածքով։

Սեպտեմբերին ԱՄՆ-ն ակտիվացրել էր Ուկրաինայի հակամարտության կարգավորման միջնորդական ջանքերը։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու նախագահի փեսա Ջարեդ Քուշները այցելել էին Մոսկվա և Կիև՝ քննարկելու հակամարտության ավարտի հնարավոր ուղիները։

Ավելի ուշ Սպիտակ տնից հայտնել էին, որ Դմիտրիևը Վաշինգտոնում բանակցություններ է անցկացրել ամերիկացի պաշտոնյաների հետ՝ քննարկելով Ուկրաինայի հակամարտության ավարտից հետո էներգետիկ ոլորտում հնարավոր համատեղ նախագծերը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *