Դատախազությունը հօգուտ պետության պահանջում է Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Աղվան Արշավիրի Վարդանյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

·   3 անշարժ գույք.

·   1 անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտ.

·    1 տրանսպորտային միջոց.

·    3 իրավաբանական անձանցում մասնակցություն.

·    բանկում ներդրված 2 ավանդ և դրանց դիմաց հաշվեգրված տոկոսները.

·   43 միլիոն 65 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ.

· 192 միլիոն 99 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *