Հռոմի պապի մոտ թոքերի քաղցկեղ է ախտորոշվել

Հռոմի պապ Լևոն XIV-ի մոտ ախտորոշվել է թոքերի քաղցկեղ, սակայն նրա աջ թոքի վիրահատությունը բարեհաջող է անցել։ BBC-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Վատիկանը՝ հրապարակելով բժշկական տեղեկագիր։

71-ամյա պապը երեքշաբթի օրը Հռոմի Ջեմելի հիվանդանոցում ենթարկվել է 90 րոպեանոց վիրահատության, որից հետո հաստատվել է ախտորոշումը՝ թոքերի ադենոկարցինոմա։

«Վիրահատությունը բարեհաջող է անցել և որևէ բարդություն չի առաջացել»,- հայտնել է Վատիկանը և հավելել, որ պապը վիրահատությունից հետո արթնացել է և տեղափոխվել հիվանդասենյակ։

Գոյացությունն առաջին անգամ հայտնաբերվել է, երբ Հռոմի պապը անցել է հերթական ստուգումները։ Նա հիվանդանոցում կմնա մեկ շաբաթ։ BBC-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիական Agence France-Presse լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին հայտնել է, որ լրացուցիչ հետազոտություններ են իրականացվում՝ պարզելու համար, թե արդյոք կան քաղցկեղի տարածման նշաններ։

Վատիկանը շեշտել է, որ պապը վարակի կամ հիվանդության որևէ ախտանիշ չի ունեցել։ Տոկիոյի կարդինալ Կիկուչի Տարցիսիո Իսաոն սոցիալական ցանցերում գրել է, որ երկուշաբթի օրը հանդիպել է պապին և նշել, որ վերջինս ֆիզիկապես լավ վիճակում էր։ Չնայած բոլոր հուսադրող հայտարարություններին՝ այս լուրը անհանգստացրել է աշխարհի տարբեր երկրներում ապրող կաթոլիկներին։

«Անհանգստանո՞ւմ եմ։ Այո՛, որովհետև հաստատ չէի սպասում նման բանի», – լրագրողներին ասել է Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը՝ հավելելով, որ լուրն անսպասելի էր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *