Երևանում վարորդական իրավունքի գործնական քննության հերթը հասնում է 106 օրվա։ Դիմորդները ամիսներով են սպասում, իսկ մայրաքաղաքում քննություններն անցկացվում են միայն Էրեբունու հաշվառման-քննական ստորաբաժանումում։ «Վարորդի ընկեր» ՀԿ-ն խնդիրը կապում է նաև քննական ստորաբաժանումների պակասի հետ, մինչդեռ ՆԳՆ-ն հիմնական պատճառը համարում է դիմորդների թվի աճը։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում հերթերը կրճատելու համար։