Հրապարակվել է ռեփերի սպանության կազմակերպչի դատավճիռը

Դուեյն «Քիֆի Դի» Դեւսը դատապարտվել է 40 տարուց մինչեւ ցմահ ազատազրկման /եթե վճիռը հետագայում լրացվի կամ խստացվի/ ռեփեր Թուփաք Շաքուրի սպանությունը կազմակերպելու համար։ Այս մասին հայտնում է Associated Press պարբերականը։ Ընդ որում, դատարանը Դեւիսի համար 731 օրը արդեն համարվել է պատժաչափն անցկացված։ Երդվյալ ատենակալնեը այս տարվա օգոստոսին նրան մեղավոր էր ճանաչել առաջին աստիճանի սպանության մեջ։

Հիշեցնենք, որ Շաքուրը սպանվել էր 96 թվականի սեպտեմբերի յոթին՝ հրազենային կրակից։ Մահացել էր դեպքից վեց օր անց։ Նա ընդամենը քսանհինգ տարեկան էր։ Դեւիսը միակ մարդն է եղել, ում այդ գործով երբեւէ ներկայացվել է մեղադրանք։ Մոտ երեք տասնամյակ հանցագործությունը մնացել էր չբացահայտված։ Սպանության գործիքը չէր գտնվել, վկաները հրաժարվել էին խոսել, իսկ հանցանշանները ժամանակի ընթացքում անհետացել էին։ Առանցքային են եղել Դեւիսի ինքնախոստովանությունները։ Սպանության մեջ իր ունեցած դերակատարության մասին նա առաջին անգամ խոսել է 2019 թվականին։ Հետո արդեն որոշում է կայացրել հուշեր հրատարակել, որով առոչինչ է համարվել իրավապահ համակարգի հետ կնքված գործակցության գործարքը, որը նրան պաշտպանում էր քրեական հետապնդումից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *