Փաստաբան Արամ Օրբելյանն այսօր հայտնել է, որ Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբսերտ Քոչարյանի կալանքի դեմ բերված բողոքը։ Ըստ նրա՝ մերժել է «առանց մանրակրկիտ անդրադառնալու հիմքերին` ընդհանուր, ձևական ձևակերպումներ են տրվել»։
Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է օգոստոսից։
Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ: