Ադրբեջանում զորավարժություններ են անցկացվում ԱՄԷ–ի զինծառայողների հետ

«Ադրբեջանում անցկացվող «Բազեների հանդիպում-2026» համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժությունները հաջողությամբ շարունակվում են»։

Այս մասին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։

«Ադրբեջանի և Արաբական Միացյալ Էմիրությունների զինծառայողների, ավիացիոն միջոցների և հակաօդային պաշտպանության համակարգերի մասնակցությամբ անցկացվող զորավարժությունների հիմնական նպատակն է բարձրացնել անձնակազմի մասնագիտական պատրաստվածությունը, ընդլայնել փորձի փոխանակումը և կատարելագործել համատեղ գործողությունների հնարավորությունները»,– ասված է հաղորդագրության մեջ:։

Նշվում է, որ «Բազեների հանդիպում-2026» համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժությունները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 20-ը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *