Ադրբեջանի ռազմական գործողությունները հանգեցրել են Հայաստանի անտառածածկույթի և կենսաբազմազանության կորստի․ Լիանա Մանուկյան

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանը COP 17-ի շրջանակում մասնակցել է կլիմայի և բնության պահպանության վերաբերյալ խորհրդարանական երկխոսությանը նվիրված պանելային քննարկմանը։

«Ուժեղ Հայաստան»-ը ներկայացրել է ելույթից մի հատված․

«Ցավով պետք է արձանագրել, որ կենսաբազմազանությունը հաճախ դառնում է հակամարտությունների թիրախ, ազդեցության լծակ կամ պատճառ։ Հայաստանը բախվել է այս երեք դրսևորումներին էլ։

Ադրբեջանի ռազմական գործողությունները հանգեցրել են անտառածածկույթի և կենսաբազմազանության կորստի, իսկ Հայաստանի տարածքների օկուպացիան և ջրային ավազանների նկատմամբ վերահսկողությունը սահմանափակել են բնության պահպանության հնարավորություններն ու բնակիչներին զրկել ոռոգման և խմելու ջրի հասանելիությունից։

Մինչդեռ Ադրբեջանը շարունակում է ծավալապաշտական հռետորաբանությունը՝ թիրախավորելով Հայաստանի կարևորագույն էկոհամակարգերը։

Միջազգային հանրությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի՝ կանխելու կենսաբազմազանության օգտագործումը որպես հակամարտությունների թիրախ, պատճառ կամ ազդեցության գործիք»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *