Ղազախստանում ձերբակալվել է ռեփեր Navai-ն

Ղազախստանում ձերբակալվել է ադրբեջանական արմատներով ռուսաստանցի ռեփեր Նավաի Բակիերովը՝ Navai-ն։ Նրան կասկածում են թմրանյութերի մաքսանենգության փորձի մեջ, հայտնում է Tengri Life-ը։

Ոստիկանության տվյալներով՝ կատարողը ձերբակալվել է հոկտեմբերի 13-ին՝ Ղազախստան մուտք գործելիս, «Կորդայ» սահմանային անցակետում։ Գործողությունն իրականացրել են ոստիկանության աշխատակիցները՝ սահմանապահների հետ միասին։

Կատարողի վարած ավտոմեքենայի զննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է թմրամիջոց։

Թմրամիջոցների մաքսանենգության փորձի կասկածանքով քրեական գործ է հարուցվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *