Ալիևը և Իսրայել նախագահը տքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի շուրջ

Հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Իսրայել նախագահ Իցհակ Հերցոգի հետ։

Հանդիպման ընթացքում Իսրայելի նախագահը շնորհավորել է Ադրբեջանին CICA–ում նախագահելու կապակցությամբ։

Իսրայելի նախագահը բարձր է գնահատել Ադրբեջանի նախագահության ընթացքում CICA-ի շրջանակում իրականացված աշխատանքը, որն ուղղված է գործնական համագործակցության ընդլայնմանը և վստահության ամրապնդման միջոցների զարգացմանը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Իսրայելի երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի շուրջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *