Իսրայելն ու Հունաստանը՝ ի հակակշիռ Թուրքիայի

Իսրայելն ու Հունաստանը ստեղծել են միջխորհրդարանական բարեկամական խումբ, որի միջոցով ձգտում են խորացնել երկկողմ հարաբերությունները։

Իսրայելական JNS պարբերականի փոխանցմամբ՝ այդ խմբի նպատակը էներգետիկայի, պաշտպանության և տարածաշրջանային անվտանգության ոլորտներում համագործակցության հաստատումն է, ինչպես նաև Թուրքիայի հետ առկա լարվածությանը հակակշռելը։

Խումբն առաջին անգամ հավաքվել է Հունաստանի խորհրդարանում։ Իսրայելը նմանատիպ խումբ է նախատեսում ստեղծել նաև Կիպրոսի Հանրապետության հետ։

Հունաստանի խորհրդարանի գրավոր հայտարարության համաձայն՝ Իսրայելի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շարեն Հասկելը հանդիպել է խմբի պատվիրակության հետ։ Քննարկվել են համագործակցության ուղղությունները, երկկողմ հարաբերություններն ու Մերձավոր Արևելքի զարգացումները։

Միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարի տեղակալ Եվանգելոս Ապոստոլակիսի գնահատմամբ՝ հարաբերությունների խորացումը բխում է երկու երկրների շահերից ու կնպաստի կայունության և խաղաղության ամրապնդմանը Արևելյան Միջերկրականում։

Ermenihaber

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *