
Ուկրաինական կարգավորման շուրջ Կիևի և Վաշինգթոնի հետ եռակողմ խորհրդակցությունները վերսկսելու ցանկացած որոշում Մոսկվան կկայացնի ավելի ուշ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ուկրաինայի կողմից ընտրությունները տապալելու փորձից հետո, մենք այժմ կմտածենք, թե երբ շարունակենք եռակողմ բանակցությունները»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ ներկայացնելով Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումը։ «Մենք դա կանենք՝ խստորեն առաջնորդվելով մեր ազգային շահերով»,- հավելել է Պեսկովը։