Ընտրություններից առաջ աղբի մասին հիշեցին

Հոկտեմբերի 6-ին Դիլիջանի համայնքապետարանում տեղի է ունեցել քննարկում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Դիլիջան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ա. Բազինյանի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչների, ավստրիացի և հույն խորհրդատուների մասնակցությամբ։ Քննարկման մասնակիցներն անդրադարձել են Դիլիջան համայնքում աղբահանության և գործող աղբավայրի ներկայիս վիճակին, աղբի տեսակավորման խնդիրներին, ինչպես նաև եվրոպական չափանիշներին համապատասխան նոր աղբավայրի և թափոնների վերամշակման կայանի կառուցման հնարավորություններին։ Դիլիջանի համայնքապետարանից հայտնում են, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է հանրապետության տարածքում կառուցել առնվազն ևս 3 սանիտարական աղբավայր, փոխաբեռնման կայաններ, վերամշակման գործարաններ, ապահովել ամբողջական լոգիստիկան, ինչպես նաև փակել գործող աղբավայրերը։

Դիլիջանում հոկտեմբերի 25-ին տեղի կունենան համայնքի ավագանու համամասնական ընտրություններ։ Դիլիջան համայնքը 2021թ․ փետրվարի 26-ից ղեկավարում է Դավիթ Սարգսյանը, ով նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դիլիջանի տարածքային կազմակերպության ղեկավարն է։ Անցած հինգուկես տարում ինչո՞ւ Դիլիջանի համայնքապետարանում քննարկում չէին անում Դիլիջանում աղբահանության և համայնքի չցանկապատված, բաց աղբավայրի վատթար վիճակի, աղբի տեսակավորման խնդիրների, եվրոպական չափանիշներին համապատասխան նոր աղբավայրի և թափոնների վերամշակման կայանի կառուցման հնարավորությունների վերաբերյալ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *