Այսօր մեր բնակչության մի զգալի հատված գտնվում է վարկային բեռի տակ, այն էլ այնպիսի պայմաններով, որն էլ ավելի է խորացնում մարդկանց սոցիալական վիճակը: Խնդրին անդրադարձել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը։
«Վարկերի տոկոսները հասնում են մինչև 16, 17, 18%–ի: Խոսքը սպառողական վարկերի մասին է: Մարդիկ իրենց կենցաղային հասարակ խնդիրները լուծելու համար ստիպված նոր վարկեր են վերցնում: Եվ Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահը չի հերքել, որ այդ վարկերի տոկոսներն էլ ավելի են բարձրանալու:
Եվ այս պայմաններում պետությունը ընդամենը 10 օրվա համար միջոցառում կազմակերպելու նպատակով առանձին մասնավոր ընկերությանը տրամադրում է տարեկան ընդամենը 1%-անոց վարկ և մինչև 8 միլիոն դոլարի չափով և այն էլ այն դեպքում, երբ արդեն 22 միլիոն դոլար համապատասխան պայմանագրով տրամադրել է, որպեսզի այդ մասնավոր ընկերությունը կազմակերպի այդ միջոցառումը:
Ինչպե՞u է ստացվում, որ հասարակ քաղաքացին չի կարողանում նույն պայմաններով վարկ ստանալ՝ տարեկան 1%-անոց: Եվ այսօր, ցավոք սրտի, մեր բնակչության մի ստվար զանգված գտնվում է այդ վարկային բեռի տակ: Ուժեղ Հայաստանում այս խնդիրները պետք է վերանայվեն, պետք է լինի հավասարության սկզբունք, պետք է բացառվեն կոռուպցիոն դրսևորումները և այնպես չպետք է լինի, որ հասարակ մարդիկ չկարողանան օգտվել այդ 0.3 կամ 1 տոկոսանոց վարկ վերցնելու հնարավորությունից»,– նշել է պատգամավորը։