Հայտնի ֆուտբոլիստը դարձել է ավազակային զինված հարձակման զոհ

«Վիլյառեալ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Պետեր Գուլաչին վաղ առավոտյան իր տանը դարձել է ավազակային զինված հարձակման զոհ։ Այս մասին հայտնում է Marca-ն։ Համաձայն հաղորդման, հարձակման ժամանակ մարզիկը իր ողջ ընտանիքով գտնվել է տանը։ Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։ Ուժգին էմոցիոնալ ապրումների պատճառով՝ Գուլաչին բաց է թողել Չեմպիոնների լիգայի շրջանակում «Նապոլիի» հետ հանդիպումը։ Նշենք, որ «Վիլյառեալի» այլ մարզիկներ էլ էին ենթարկվել ժամանակին նման ավազակային հարձակումների, ինչպիսիք ենք օրինակ Քարլ Տոկո-Էքամբին, Անդրե-Ֆրանկ Զոմբո-Անգիսան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *