Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը՝ Եվրոպայի առաջնության չեմպիոն

Հայաստանի հավաքականի անդամը Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնությունում պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում` գլխավերևում պահելով 140 կգ, 144 կգ, 146 կգ:

Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր: Հրումում նա բարձրացրեց 170 կգ, 176 կգ ու կրկին դարձավ ոսկե մեդալակիր:

Նարեկ Գրիգորյանը երկամարտի 322 կգ արդյունքով նվաճեց Եվրոպայի առաջնության չեմպիոնի տիտղոսը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *