Հռոմի Պապ Լևոն XIV-ը թոքի գոյացության հեռացման վիրահատությունից հետո սկսել է քայլել հիվանդասենյակում։ Նրա հետվիրահատական վերականգնումն ընթանում է նախատեսված պլանի համաձայն, հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։
«Պապը շնչառական ֆիզիոթերապիայի կուրս է անցել և սկսել է քայլել հիվանդասենյակում։ Նա վերադարձել է կանոնավոր սննդակարգին՝ նախաճաշով և ճաշով», – հայտնել են նրան բուժող բժիշկները։
Նրանց խոսքով՝ Պապը վիրահատությունից հետո արյան անալիզներ է հանձնել և կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն անցել։
«Արդյունքները հաստատում են, որ հետվիրահատական վերականգնումն ընթանում է բնականոն հունով. ցուցանիշները, հաշվի առնելով կատարված վիրահատությունը, գտնվում են նորմայի սահմաններում», — ասվում է հաղորդագրության մեջ։