ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հերքել է, որ իր տնօրեն Քեշ Պատելը այցելել է Ռուսաստան: ՀԴԲ-ն այս մասին հայտարարություն է հրապարակել X-ում:
«Ձախակողմյաններ՝ ըստ MS NOW-ի, երկու աղբյուրներ հայտնել են, որ Քեշ Պատելը նոր է ժամանել Ռուսաստան։ Աջակողմյաններ՝ և ահա թե որտեղ է իրականում գտնվում Քեշ Պատելը։ Լիբերթի համալսարանում (Վիրջինիա), որտեղ նա մասնակցում է իրավապահ մարմինների աշխատակիցներին երախտագիտություն հայտնելուն նվիրված միջոցառմանը։ MS NOW-ի «աղբյուրները» ոչնչից «տեղյակ չեն»»,- նշել է ՀԴԲ-ն։
Պատելը մեկնաբանել է X-ի այս հաղորդագրությունը. «Փաստերն ավելի կարևոր են, քան clickbait-ը»։