Մինչև 2031 թվականը պետք է հասնել Ադրբեջանի հետ խաղաղության. Նիկոլ Փաշինյան

Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Ես ինձ համար նման խնդիր եմ դրել՝ կոնկրետ ժամանակացույցը՝ մինչև 2031 թիվը հասնել այդ խնդրի լուծմանը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ փաշինյանը տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով, թե ինչպիսի տեսք պետք է ունենա խաղաղությունը՝ Հայաստան Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *