Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը ճանաչեց հանրության գերակա շահ

Հայաստանի էլեկտրական ցանցերը պետական սեփականություն դարձնելու և դրա կառավարումը միջազգային առաջատար ընկերության վստահելու մտադրության մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ կառավարության հիմնական ծրագիրը ՀԷՑ-ը չմասնավորեցնելն է, այլ այն պետական կառավարման ներքո պահելը՝ մասնագիտական կառավարումը վստահելով համաշխարհային առաջատար ընկերության կամ ընկերությունների խմբի։

Կառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը ճանաչել է հանրության գերակա շահ։ Միաժամանակ Փաշինյանը հայտարարել է ապօրինի գույքի բռնագանձման գործընթացում հաշտեցման հնարավորությունների փուլն ավարտելու և գործը եզրափակիչ փուլ տեղափոխելու մասին։

Վարչապետի ներկայացմամբ՝ իշխանությունների նախընտրած տարբերակը ՀԷՑ-ը պետական սեփականություն դարձնելն է՝ դրա արդյունավետ կառավարումն ապահովելու նպատակով։ Նա ընդգծել է, որ այս պահին ընկերությունը մասնավորեցնելու ծրագիր չկա։

«Այսինքն՝ մենք մասնավորեցնելու նպատակ չունենք, համենայն դեպս, մեր պլան A-ն դա է։ Եթե հանկարծ կպարզվի, որ մենք այս պլան A-ն չենք կարողանում իրականացնել օբյեկտիվ պատճառներով, նոր կանցնենք ուրիշ պլանների քննարկմանը»,- նշել է Փաշինյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *