Արթուր Դանիելյանը մեղադրվում է այն բանում, որ իր գրառումներով ստորացրել է Փաշինյանին․ Փաստաբան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրել է․

«Արթուր Դանիելյանը մեղադրվում է այն բանում, որ իր գրառումներով ստորացրել է անձանց: Քննիչի և դատախազի կազմած փաստաթղթերից հետևում է, որ այդ «անձինք» Նիկոլ Փաշինյանն է: Ինձ, որպես Արթուրի պաշտպանի, մի հարց է տանջում` ինչպես են որոշել դատախազները և քննիչները, որ հենց Արթուրի գրառումն է ստորացուցիչ, այլ ոչ թե ժամանակին Առուշ Առուշանյանի խոսքերը, ում հետ հիմա Նիկոլը հանգիստ աշխատում է, ոչ էլ Իլխամ Ալիևի խոսքերը, ում հիմա Նիկոլը պաշտում է:

Քրեական վարույթի յութերում Նիկոլի հարցաքննությունը չկա, նա, ամեն դեպքում, ցուցմունքի տեսքով չի ասել, որ իրեն ստորացված է զգում Արթուրի գրառումներից: Չկա քրեական վարույթի նյութերում նաև ԱԱԾ մի որևէ աշխատակցի կամ ղեկավարի ցուցմունք այն մասին, որ իրենք իրենց արատավորված են զգում Արթուրի գրառումներից: Երևի դատախազությունում կա հատուկ գաղտնի բաժին՝ նիկոլի ստորացման և ԱԱԾ արատավորման գնահատման վերաբերյալ…

Հ.Գ. Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ և դատավորի անձից պարզ կլինի, թե արդյոք նա համակարծիք կլինի ստորացումների և արատավորումների գնահատման ընդհատակյա սանդղակի հետ, թե՝ ոչ»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *