Հայաստանում կթույլատրվի առանց նոտարի անշարժ գույքի գրավի խառը տիպային պայմանագրերի առցանց ձևակերպումը

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/.   Հայաստանում օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է բանկերի կամ վարկային կազմակերպությունների մասնակցությամբ անշարժ գույքի գրավի խառը տիպային պայմանագրերը էլեկտրոնային եղանակով կնքելու հնարավորություն՝ առանց նոտարական վավերացման։

Այս մասին Facebook-ում հայտնել է ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

Նրա փոխանցմամբ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի համապատասխան դրույթները քննարկվել են Կադաստրի կոմիտեի ղեկավարին կից հասարակական խորհրդի նախօրեին կայացած նիստում։

Նիստի մասնակիցներն անդրադարձել են նաև անշարժ գույքի գնահատման ոլորտում ուսումնամեթոդական ապահովման բարելավման և մասնագիտական գործունեության թվայնացման ուղղությունների ներառման հարցերին։

Քննարկումների ընթացքում խորհրդի անդամները ներկայացրին իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝ անդրադառնալով օրակարգային հարցերին, ոլորտային գործընթացների կատարելագործման հնարավորություններին և օրենսդրական կարգավորումների բարելավմանն ուղղված նախաձեռնություններին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *