Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ նախագահ Փեզեշքիանը կարճատև այց կկատարի Երևան.
«Ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 16-ին, նախագահի կարճատև այցը Երևան նախատեսված է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի անդամ պետությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում են նաև քննարկումներ և մտքերի փոխանակում մասնակից պետությունների ղեկավարներից մի քանիսի հետ»։