
Քիչ անգ Մերիդիան Էքսպո կենտրոնում կմեկնարկի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մամուլի ասուլիսը, որին ներկա է լինելու նաև ՇՄԿ նախարար Համբարձում Մաթևոսյանը։
Ձեռնարկել են անվտանգության ամենախիստ միջոցներ, զննման հատուկ սարքերով են անցնում կենտրոն մտողները, իսկ ընդհանուր անվտանգությունը՝ բացի ՀՀ ոստիկանությունից, շենքի ներսում իրականացնում են UN Department of safety and security օտարերկրյա աշխատակիցները։
Կազմակերպիչներից Ջիհադ Ղանեմը «Հրապարակի» հետ զրույցում տեղեկացրեց, որ այս դեպարտամենտի անվտանգության աշխատակիցները միշտ COP համաժողովների ժամանակ իրականացնում են անվտանգության ապահովումը։ Աչքի զարնեց այն հանգամանքը, որ ընդունող կողմը, միջոցառմանը մասնակցող կամավորներից շատերը չգիտեին, թե որտեղ է լինելու Գուտերեշի ասուլիսը և արտերկիր ժամանած շատ լրագրողներ մեզ հետ զրույցում ասացին, որ ստիպված են եղել ընդհուպ մինչև չորրորդ հարկ բարձրանալ։